Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԻՆԵՐԸ ԵԿԱՆ ԱՆՑԱՆ



Տարիները եկան անցան

Մանուկները զինվոր դարձան,

Հայրենիքն է նրանց կանչում,

Հայոց հողն են պաշտպանելու։

Մանկապարտեզը հարազատ

Փայփայել է ձեզ մոր նման,

Որ դուք լինեք ազնիվ ու քաջ,

Արծվի նման միշտ համարձակ։

Շնորհավոր տոնդ, զինվոր,

Կանաչ ճամփա, անամապ երկինք,

Թող արեւը միշտ շողշողա,

Հայ զինվորի փառքի վրա։

Ճերմակ-ճերմակ աղավնիներ,

Միշտ թեւածեք ամենուրեք,

Հայոց հողին արեւաշող

Խաղաղություն դուք պարգեւեք։

ԼԵՆԱ ՆԱՐԻՆՅԱՆ
Թիվ 25 (73) մանկապարտեզի նախկին տնօրեն

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Հոգևոր-մշակութային


07/03/2012