Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՒՐՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ԹՈՒՐՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Տարբեր ժողովուրդների առածներում եվ ասացվածքներում

Հոդվածի նպատակն է հայկական, թուրքական եւ այլ ժաղովուրդների առածների եւ ասացվածքների առավել հանգամանալից ուսումնասիրությամբ պարզաբանել թուրքի պատմական, հավաքական կերպարը, դրանով իսկ բացահայտել նրա բնույթը։ Ընթերցողի ուշադրությանն առաջարկվող թեման իր լուծման ոճով առանձնահատուկ է. մենք այն փորձել ենք ներկայացնել պատմական անցքերի հետագծով։ Առածների եւ ասացվածքների, կենսափորձից բխած եզրահանգումները երբեմն վերածվում են փիլիսոփայական անհերքելի ճշմարտության։

Առածը հնագույն փիլիսոփայության մնացորդն է։ (հուն.)

Պատմական փաստերը հաճախ կեղծվում, նենգափոխվում են, բայց առածներն ու ասացվածքները հնարավոր չէ կեղծել, նենգափոխել՝ նրանց ոգին անկոտրում է, անեղծելի, խոսքը ճշմարիտ, միտքը անխոտելի, վճիռը անբեկանելի։ Խոսքի սուտը չի լինի, սխալը կլինի։ (հայկ. թուրք.)

Մեծորեն խոսք սուտ չեղնի։ (հայկ.)

Առածը չի ստում։ (արաբ.)

Առածը բոլորին ճշմարտությունն է ասում։ (ռուս.)

Անատոլիական թուրքերենում կա մի առած, որը իր հերթին հաստատում է առածների անհերքելի լինելու, նույնիսկ դրանց որպես աստվածային պատգամ ընդունվելու փաստը։ Առածները ղուրան չեն մտնում, սակայն նրանից էլ ետ չեն մնում, նրա հետ զուգահեռ ընթանում են։ (թուրք.)

Հայ ժողովուրդը իր դարավոր իմաստությունն արտահայտել է երկու առածների համեմատությամբ, որտեղ մեծի խոսքը նմանեցվել է սրբատաշ քարի։

Մեծանաց / մեծի խոսքը (չլսվի էլ) գետին չի ընկնի / գետնին չի մնա։

Տաշած / սրբատաշ քարը գետնին չի մնա / չեն թողնի։

Հայկական բարձրավանդակ եւ Փոքր Ասիա արշավելուց առաջ ինչպիսի՞ն էր թուրքը, ինչ բնութագիր էր ստացել նա հարեւան ժողովուրդների կողմից։

Ըստ չինական գրավոր աղբյուրների` թյուրքալեզու ցեղերի նախահայրը՝ Թումին (Բումըն) խաքանը (առաջնորդը)գայլից է սերվել։ Նրա հայրը ազգությամբ եղել է հոն, իսկ մայրը՝ գայլ։ Թումինի տոհմից Աշինա «ազնիվ գայլ» իշխանի հպատակները կրում էին ոսկեգույն գայլի գլուխը պատկերող դրոշակներ, որպես ապացույց իրենց գայլային ծագման։ Նրանք արշավանքներն ու թալանը սովորաբար կատարում էին լիալուսնի ժամանակ։

Գայլը գործում է իր ցեղի հատկանիշներով։ (թուրք.)

Գայլը գայլ է, թեկուզ ոչխարդ չի կերել։ (մոնղոլ.)

Շրջող գայլը սոված չի մնա։ (թուրք.)

Թուրքական հասարակությունը չի ունեցել գրավոր օրենքներ՝ սովորույթով մշակված կարգերը ծառայել են որպես օրենք։ Չինական տարեգրությունները մեզ հաղորդում են նաև թուրքերի վարքի եւ բարոյական հատկանիշների մասին։

«Նրանց մեջ չկան ազնվություն ու ամոթ, չգիտեն պատշաճություն ու քաղաքավարություն, ոչ էլ արդարություն։

Երբ թույլ են՝ խոնարհվում են գետնին, երբ ուժեղ են՝ ապստամբում են։ Այդ է նրանց էությունը»։

Թուրքերն իրենց ռազմիկներին վարձատրում էին ըստ կատարված քաջագործությունների։ Ձիերը տրվում են քաջերին, իսկ ոչխարները թույլ ռազմիկներին։ Օրհոն-ենիսեյական թյուրքական արձանագրություններում (մ.թ. մոտ 8-րդ դար) թուրքերի խանի զորքերը համեմատվում են գայլերի, իսկ թշնամու զորքերը` ոչխարների հետ։

Միջնադարյան հայ պատմիչներ Արիստակես Լաստիվերտցին (11-րդ դար), Կիրակոս Գանձակեցին (12-րդ դար), Առաքել Դավրիժեցին (16-րդ դար), թուրքերի մասին օգտագործել են՝ «սովալլուկ գայլեր», «պատառոտող գայլեր», «մարդակեր գայլեր» արտահայտությունները։ Ասորի պատմագիր Անանուն Եդեսացին (13-14-րդ դդ.) թուրքերի մասին ասում է. «Նրանք (բարբարոս թուրքերը / թաթարները) գիշերային գայլերի նման հոշոտում, պատառոտում ու ոչնչացնում էին բոլոր պատահած մարդկանց»։

Վերոհիշյալ պատմական վկայությունները համընկնում են գայլերի բացասական բնույթի վերաբերյալ տարբեր ժողովուրդների տված բնութագրի հետ։

Գայլը մշուշոտ / ամպոտ օր է սիրում /պտտում։ (հայկ., թուրք.,ադրբ.)

Ամպ օրը գայլին հարսանիք է։ (հայկ.)

Գայլը բուրդը փոխում է, բնույթը / գյուղը չի փոխում։ (հայկ., թուրք., ադրբ., նոգայ.)։

Գայլը բուրդը փոխում է, սակայն ատամները մնում են նույնը։ (կոմիակ)

Գայլը գարնանը բուրդը փոխում է, սակայն քայլվածքը երբեք։ (մորդով)

Գայլը իր քայլվածքը երբեք չի փոխում։ (օսեթ.)

Գայլից ծնվում է միայն գայլ։ (արաբ.)

Մեծ հայ պատմաբան Լեոյի վերլուծության համաձայն՝ թուրք սելջուկները, կոտորելով քաղաքակիրթ աշխարհի ժողովուրդներին, ցանկանում էին տիրապետող դարձնել իրենց անդաստական ապրելակերպը։ Ինչքան էլ սելջուկները դարձան մահմեդական ուղղափառության հոգսերով ծանրաբեռ զինվորներ, սակայն նրանց գայլային բնույթը առաջացրեց ավելի անխնա ու դաժան թուրքական իսլամ։

Թուրքերի ագահության եւ դրանով պայմանավորված ագրեսիվության վկայությունն է սեփական առածը։

Գայլն ասել է՝ եթե վիզս ծուռ չլիներ, աշխարհը կուտեի։

Միջին Ասիայում 7-11-րդ դարերի ընթացքում, թուրքերի տիրապետության ժամանակ, շրջանառվել են հետեւյալ առածները, որոնք վկայում են թուրքերի ստրկատիրությունն ու իշխանատենչությունը։

Առանց թաթի թուրք չի լինի, առանց գլխի գդակ չի լինի։

Թուրքը / թուրքմենը կաշխատի թաթը կուտի, էշը կաշխատի ձին կուտի։

Վերոնշյալ առածներում պահպանվել է այն պատմական ճշմարտությունը, որ երկրագործ թաթերը, գերի ընկնելով թուրքերին, միեւնույն ժամանակ ուղեցույց են եղել նրանց կենցաղային բազում հարցերում։ Ուստի թուրքը հայտնվել է թաթից կախյալ վիճակում։ Թուրքերը Հայաստան ասպատակելով իրենց հետ բերեցին նաեւ ստրուկ թաթերին։ Հայերը ոչ միայն թուրքերին էին կերակրում, այլեւ նրանց ստրուկներին։ Այդ մասին է վկայում հայերենում պահպանված հետեւյալ առածը.

Գյուղացու աշխատանքը թաթեր կուտեն։

Թուրք սելջուկների քոչվորական կյանքը գովաբանող եւ նոր տարածքների նվաճմանը նպաստող առածներն ու ասացվածքները ցայսօր պահպանվել են թուրքերենում.

Անցանկալին հայրենիքում կմնա։

Հայրենիքում մնացողը դարդի / հոգսի մեջ կմնա։

Եկողը կանցնի, բնակվողը կգաղթի։

Երեկոյան հանգրվանիր, առավոտյան գաղթիր։

Եթե հայրենիքդ լավ չէ՝ գաղթիր, իսկ եթե հարեւանդ լավը չէ՝ նորը ընտրիր։

Ի հակադրություն սրա` հայկական առածն ասում է.

Որ կքոչես` ճամփու երկու կողմն էլ ցանիր։ (Ալաշկերտ)

Թուրքական առածներն ու ասացվածքները անդրադառնում են նաեւ իրենց կրոնին` քոչվոր եւ նվաճող թուրքի կենսաձեւին նպաստ բերող մահմեդականությանը եւ դրա կրոնավորներին.

Անկրոնի հախից անհավատն է գալիս։

Պետը պետին է ենթակա, պետն էլ շարիաթին /թագավորին/ օրենքին։

Խոջայի (մահմեդական հոգեւորական) ասածը կատարիր, արածը մի կատարիր։ (Նա անօրեն գործեր շատ է անում)։

Շարիաթի կտրած մատը չի ցավի։

Եթե բռնությունը դռնից մտնի, շարիաթը երդիկից դուրս կգա։

Զորը /բռնությունը/ դռնից մտնի, դատաստանը երդիկից կելնի։ (հայկ.)

Շարիաթը սարդոստայնի է նման, նա որսում է թույլ ճանճերին։

Միջին Ասիայից դեպի Առաջավոր Ասիա արտագաղթած թուրք հորդաների հետ առաջին շփումներն ունեցել են պարսիկները։ Պարսից արքա Խոսրով Անուշիրվանը 6-րդ դարի վերջերին հրովարտակ է արձակել՝ կռապաշտ թուրքերին տեղավորելու Իրանի հյուսիսային շրջաններում եւ նրանց սովորեցնելու Զրադաշտական կրոնը, որպեսզի դառնան քաղաքակիրթ։ Սակայն, ինչպես պարսկական եւ ասորական առածն է հռչակում՝

Գայլի ձագը գայլ է դառնում, եթե նույնիսկ մարդկանց մեջ է ընտելացվում։

Թուրքի վայրագությունն ու դաժանությունը բնութագրող պարսկական առածներն ու ասացվածքները դիպուկ են.

Որտեղ թուրքի ձիու սմբակն է դիպչում, այնտեղ խոտն էլ չի աճում։

Թուրքը կռվարար է եւ անամոթ։

Թուրքին պատասխանիր թուրքավարի (թուրքի պես)։

Թուրքը կարող է գիտնական դառնալ, բայց նա մարդ չի դառնա։

Թուրքը ահավոր / ահազդու է։

Մի՞թե դու թուրք ես։

Այ դու հիմար թուրք։

Թուրքը մնում է թուրք։ (նաեւ հայկ.)։

Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգությունում բազմիցս նշվում են «նենգ-(ամիտ), չարանենգ, չարամիտ, չարակամ թուրք-(եր), վայրագ, ավարառու թուրք-(եր)» որակումները։ Իրանի համար Թուրանը պիղծ հող է, դևերի, չար ոգիների աշխարհ.

«Իրանցին թուրքին երբեք ընկեր լինել չի կարող»։

«Թուրք՝ չարության մարմնացում»։

Իրողությունները առածի եւ ասացվածքի ձեւ են ստացել։ Սկսած 7-րդ դարի երկրորդ կեսից, թյուրքական ցեղերը առնչվելով արաբների հետ, հետեւեցին նրանց հավատին։ Թուրքական բիրտ ռազմուժի շնորհիվ արաբական իսլամական խալիֆայության տիրապետությունը սկզբում ամրապնդվեց։ Նախապես թուրքերը, ինչպես պարսկական եւ բյուզանդական, այնպես էլ արաբական զորքերի կազմում ծառայել են որպես վարձկաններ։ «Թուրքերը նախ Հոռոմոց թագավորությունից քաղաքներ ու երկրներ էին խլում, սակայն հետո սկսեցին զավթել նաեւ մահմեդականների տարածքները»։

Թուրք վարձկանների մասին արաբական առածները եւ ասացվածքները մեզ պատկերացում են տալիս նրանց վատ համբավի անուղղելի բնավորության գծերի մասին.

Ինչպես գործից հեռացված թուրք՝ աղոթում է, միայն թե իրեն ծառայության վերցնեն։

Թուրքին թուրք անվանիր, եթե նույնիսկ նա քո հայրն է։

Թուրքին փաշայություն են տվել, նա առաջին հերթին իր հորն է կախաղան հանել /սպանել։

Թուրքերը ծառայության համար վճարում են ծեծով։

Թուրքը գեղեցիկի հասկացությունը սկսել է ըմբռնել պարսկական եւ արաբական միջավայրում։ Նա ամենագեղեցիկ բանը համեմատում էր արաբական որսկան բարակի (թազու) կամ նժույգի հետ։ Թուրքն ասում էր.

Նա գեղեցիկ է ինչպես թազի։ (թազի նշանակում է 1- բարակ, որսի շուն, 2- արաբական նժույգ)։

Պարսիկներն ու արաբները թուրքին նմանեցնելով որսի շանը (բարակին), այդպես էլ նրան անվանել են`

Թորքթազ (թորքթազ – ավարառու, թալանող)

Թուրքթազ (թուրքթազի – հանկարծական արշավանք ավարառության եւ հափշտակության համար)։

Ըստ իս հետագայում այս բառից առաջացավ՝ Թորք- թազիկ (թուրք տազիկ կամ պարզապես տաճիկ) բառը։ Այս անվանումը պարսիկները նախ տվեցին արաբներին, իսկ հետո մահմեդականությունն ընդունած բոլոր ազգություններին։

Շարունակելի

ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Վ.Սարգսյանի անվան ՌԻ դասախոս