Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՀՈԳԱՏԱՐ



Եթե զորամասերը մեր բանակի ուժն են, ապա հոսպիտալները՝ խիղճը։ Երբ բուժում ես զինվորին, ամենալավ դեղը փորձին ու մասնագիտական հմտությանը հավասար խիղճն է։ Ես բժշկի խղճի, համակ ուշադրության, բարության վկան եմ եղել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Չեմ կարող ասել, թե ինչպիսին է ամբողջ հոսպիտալը, բայց այն, ինչ տեսանք, այն վերաբերմունքին, որ մենք արժանացանք կլինիկայի կրծքային վիրաբուժության բաժանմունքում, մեր սիրտը ափեափ լցրեց շնորհակալական զգացումով։ Հանձինս բաժանմունքի պետ փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանի, կապիտան Արմեն Ավետիսյանի, մենք տեսանք բարձր պրոֆեսիոնալների եւ չափազանց հոգատար մարդկանց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց եւ հոսպիտալի ողջ անձնակազմին։
-Դուք մեծ եւ հայրենանվեր գործ եք կատարում. թող Աստված ձեզ երկար կյանք տա, առողջ եղեք եւ երջանիկ։

ԳԱԼՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ, ք. Մարտունի

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Բանակ և հասարակություն


24/01/2011