Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

«Հայոց բանակը 20 տարեկան է». այս խորագրի ներքո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 24-ին մեկնարկեց տոնական միջոցառումների շարք: Ներկա էին ինստիտուտի ղեկավար կազմը, ԵՊՀ ուսանողներ, ինստիտուտի հետ համագործակցող դպրոցների ուսուցչական եւ աշակերտական կազմը: Միջոցառման առաջին՝ պաշտոնական մասում կուրսանտներն ու ուսանողները ներկայացրին հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման ընթացքը, նշելով, որ այսօր այն արդարացիորեն ընկալվում է որպես հաղթական ու ազատարար բանակ, նրան վստահում է մեր ժողովուդը, նրա հետ հաշվի են նստում օտարները, որ հայոց բանակը սոսկ զինված մարդկանց հավաքատեղի չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված նվիրյալների, իսկ հայրենիքի պաշտպանության գաղափարը այսօր դաջված է ամեն հայ զինվորի սրտում: Հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ասույթներ ու թևավոր խոսքեր: Ներկայացվեց հայոց ռազմարվեստի պատմությունը:

Միջոցառման երկրորդ մասում ներկաները դիտեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած փաստավավերագրական ֆիլմը բանակի կազմավորման մասին, այնուհետեւ հայրենասիրական երաժշտական կատարումներով հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանն ու Արսեն Գրիգորյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ