ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնվեցին ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները։
ՈՒսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին՝ ներկաները նրանց մաղթեցին բարի երթ և անվտանգ ծառայություն։
Միջոցառումն ավարտվեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով և հանդիսավոր երթով։