Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՅՈԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ



Հատկապես շատ վիրավորներ կան Դամասկոսից 220 կիլոմետր հյուսիս գտնվող և խռովարարների կողմից գրավված Համայում, որտեղ շարունակվող գնդակոծության պատճառով անհնար է նրանց տեղափոխել բուժհաստատություններ: Առայժմ հաղորդվում է երկու զոհի մասին: Իշխանությունները վճռական գործողությունների դիմեցին, երբ տապալվեցին զինված խմբավորումներին տեղի ավագանու միջոցով զինաթափելու փորձերը, որոնք ձեռնարկվում էին տեղում գտնվող Արաբական պետությունների լիգայի դիտորդների աջակցությամբ: Իսկ հարևան Կուսայր քաղաքում հրետանային արկի բեկորներից զոհվել են մի կին ու նրա հնգամյա որդին: Դամասկոսի հինգ արվարձանները, որտեղ նկատվել են զինված ընդիմադիրների կուտակումներ, շրջապատված են կառավարական զորքերով և զրահատեխնիկայով, որոնք հրետակոծում են կրակակետերի վերածված շինությունները:

Միաժամանակ, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը խոստովանել է, որ դասլիքներից ու նախկին զինծառայողներից կազմված Սիրիայի ազատ բանակն իրենից իրական վտանգ է ներկայացնում, և Սիրիայի իշխանություններն ամեն ինչ կանեն երկրում կարգուկանոնը վերականգնելու և ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու համար, ինչն արդեն դարձել է «համաժողովրդական պահանջ»:

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, հուզումների սկզբից ի վեր Սիրիայում 7.000 մարդ է զոհվել:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


26/01/2012