Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՆԴՈՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈԳՈՒՆ»



Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, իսկ Եվրամիության ներկայացուցիչները Եգիպտոսի բնակչությանը շնորհավորել են հեղափոխության առաջին տարեդարձի կապակցությամբ:

Քեմերոնը հայտարարել է, որ մարդու իրավունքները հարազատ են յուրաքանչյուր բրիտանացու սրտին ու հոգուն, և դրա համար էլ Միացյալ թագավորությունն «արաբական գարնան» սկսվելուց անմիջապես հետո առաջիններից մեկն աջակցեց ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը, և անհրաժեշտության դեպքում Լոնդոնը պատրաստ է իր համոզումներն ապացուցել նաև գործով, ինչպես դա իր դաշնակիցների հետ արեց լիբիական հեղափոխության ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ


26/01/2012