Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ԱՐՅՈՒՆ Է ՀԵՂՎՈՒՄ



Նիգերիայի Կանո քաղաքում, որտեղ հունվարի 20-ին իրականացված ահաբեկչությունների արդյունքում զոհվել էր 165 մարդ, տեղի են ունեցել ողբերգական նոր միջադեպեր: Անհայտ անձինք գնդակոծել են ոստաիկանական բաժանմունքը, որի վրա նաև նռնակներ են նետվել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Ի պատասխան, կառավարական ուժերը ձեռնարկել են լայնածավալ գործողություն, և տներից մեկում գնդակահարել տանտիրոջն ու նրա երեխայի սպասող կնոջը, հայտարարելով, որ կատարվածը «Բոկո հարամ» իսլամ ահաբեկչական խմբավորմանն արմատախիլ անելու նպատակով իրականացված հատուկ գործողության մի մասն էր»:

Խորագիր՝ Նորություններ


26/01/2012