Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼԻՍ ԱՄՆ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ՈՒԹ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ



Ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներին հաջողվել է գերությունից փրկել անցած հոկտեմբերին Սոմալիում պատանդված 32-ամյա մեկ ամերիկուհու և 60-ամյա մեկ դանիացու, ովքեր «Danish Demining Group» ընկերության աշխատակիցներ էին: Մուդուգ քաղաքի մերձակայքում իրականացված գործողությանը ծովահենների համառ դիմադրության պատճառով մասնակցել են նաև ամերիկյան վեց ռազմական ուղղաթիռներ: Սկսված փոխհրաձգութան ընթացքում ոչնչացվել է ութ ծովահեն, ևս ութը գերի են վերցվել: Ազատված պատանդներն ուղղաթիռով տեղափոխվել են Ջիբուտի քաղաք:

Որպես միասնական պետություն Սոմալին դադարեց գոյություն ունենալ 1991 թվականին: ՄԱԿ-ը որպես երկրի օրինական իշխանություն ճանաչում է դաշնային կառավարությանը, որը, սակայն, վերահսկում միայն երկրի մայրաքաղաք Մոգադիշոն ու հարակից շրջանները, իսկ Սոմալիի մնացյալ հատվածները գտնվում են ինքնահռչակ պետական կազմավորումների հսկողության ներքո և կամ հանդիսանում են ինքնակառավարվող տարածքներ:

Խորագիր՝ Նորություններ


26/01/2012