Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴ



ԾՆՈՒՆԴԱբրահամյանների ընտանիքում վերածնունդ է:

Օրեր առաջ լույս աշխարհ եկած Սերինեն 44-օրյա պատերազմում հերոսացած   Սերյոժա Աբրահամյանի քույրն է։ 42-ամյա տիկին Հասմիկի հղիությունն ընթացել է առանց բարդությունների։ Փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։

Փոքրիկի ծնունդով կյանքն Աբրահամյանների ընտանիքում արմատապես փոխվեց ու վերաիմաստավորվեց։ Ծնողներն անկեղծանում են՝ պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո նորից երեխա ունենալու որոշում կայացնելը չափազանց դժվար էր, սակայն սեփական փորձից ելնելով այժմ ավելի քան վստահ են՝ նորածին մանկան ճիչ պետք է լսվի որդեկորույս յուրաքանչյուր ընտանիքում։

ԾՆՈՒՆԴ15 տարին լրանալուն պես, Աբրահամյանների որդին որոշում է  վերադառնալ Հայաստան ու զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Ի սկզբանե որոշել էր՝ պետք է ծառայի Արցախում։ Եվ ծառայեց Հադրութում:

Ծնողները պատմում են, որ Սերյոժան իր զենքն ու զինվորական մասնագիտությունը անչափ շատ էր սիրում։ Կարգապահ զինվոր էր, ծառայում էր սիրով ու նվիրումով։

Առաջնագծում՝ Հադրութի դիրքերում Սերյոժա Աբրահամյանը դիմակայեց պատերազմի առաջին հարվածներին։ Զոհվեց պատերազմի առաջին օրը, յոթ զինակիցների հետ միասին։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Բանակ և հասարակություն


13/03/2023