Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՇԱՐՔԵՐԸ
ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՇԱՐՔԵՐԸ

ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՇԱՐՔԵՐԸ«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին խմբի շահառուները օրեցօր բարելավում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները՝ առաջիկա քննությունները բարեհաջող հաղթահարելու համար։

Ուսումնական զորամասերում ընթացող եռամսյա  դասընթացների  նպատակն է զինվորներին փոխանցել մասնագիտական գիտելիքներ և ունակություններ, որոնք պարտադիր են նոր ձևաչափով պայմանագրային ծառայության անցնելու  համար։

Ամենօրյա պարապմունքների պարտադիր մաս են կազմում նաև ֆիզիկական պատրաստության դասաժամերը։ Դրանց շնորհիվ զինվորները կոփում են մարմինն ու ոգին, ձգտում ապահովել  քննական շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ  ձգումների և վազքի չափորոշիչները։

Ծրագրի մեկնարկից անցել են հաշված շաբաթներ: Այս ընթացքում զինվորները քրտնաջան պարապում, օրեցօր բարելավում են իրենց ֆիզիկական կարողությունները, յուրացնում և ամրապնդում են մարտավարամասնագիտական  գիտելիքները:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ