Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՇՏ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ
ՄԻՇՏ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ

Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում օրերս կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Արցախյան  ազատամարտին և  44-օրյա պատերազմին: Այս կրթօջախում, որտեղ նմանատիպ հայրենասիրական միջոցառումները հաճախակի բնույթ են կրում, վերջին մեկ ամիսը հայտարարված է բաց դասերի օր՝ նվիրված հայրենիքի թեմային:

Միջոցառման մասնակիցներն իրենց սրտի ջերմ խոսքերը հղեցին սահմաններն անառիկ պահող քաջերին:

-Մեր կրթօջախում աշակերտները խորացված ուսումնասիրում են հայոց պատմությունը, ծանոթանում մեր նախնիների սխրանքներին և իրենք էլ դաստիարակվում են նախնյաց հաղթական ոգով: Նաև մեր պատմության գերազանց իմացությամբ կարող ենք հզորացնել մեր հայրենիքը,- ասում է դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:

Հայրենասիրական դաստիարակության շնորհիվ է նաև, որ կրթօջախի տասնյակ շրջանավարտներ  մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, որոնցից տասնչորսը իրենց կյանքը չեն  խնայել հայրենիքի համար մղված մարտերում։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ