Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է  «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է  «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է  «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, վստահեցնելով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին:

Սուրեն Պապիկյանը այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել ուսումնական կենտրոնի սպայակազմի հետ, քննարկել ԶՈւ արդիականացման հեռանկարները, մտքեր փոխանակել զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդման հարցերի շուրջ: Նախարար Պապիկյանը ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ: