Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով:

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ` նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: