Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ
ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆԶրույց նկարիչ Տիգրան Սարգսյանի հետ

 

-Տիգրա՛ն, բազմաթիվ շնորհալի նկարիչների մեջ հենց Դուք ավելի շատ հետաքրքրեցիք ՊՆ հանդեսին, որովհետև ծառայել եք լեգենդար «Եղնիկներում», չեք եկել Երևան, այլ ապրում եք մարզում, զարգացնում եք մարզի մշակութային կյանքը, արվեստի ուսուցիչ եք ու հոգևորական:

… Մի առիթով ասացիք, որ անցյալ դարի 90-ականներին մշակութային կյանքը զարթոնք էր ապրում Ձեր ծննդավայր Ապարանում: Եկեք մեր զրույցն այդտեղից էլ սկսենք:

-Այդ ժամանակահատվածը համընկել է իմ մանկության հետ: Որքան էլ զարմանալի է՝ կենցաղային դժվարությունները, ազատագրականԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ պատերազմը մարդկանց հոգիներում ավելի էին սրում Գեղեցիկի ձգտումը, արվեստը դարձնում էին ավելի պահանջված: Հայրս՝ Արամ Ապարանցի Սարգսյանը, նկարիչ է, նա 90-ականներից մինչ օրս դասավանդում է դպրոցում և արվեստի կենտրոնում: Հիշում եմ, թե ինչպես էին հորս արվեստագետ ընկերները՝ Ասատուր Քոչարյանը, Բորիս Եղիազարյանը, Վիլիկ Մարկոսյանը, Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը և այլք, հավաքվում մեր տանը, խոսում Հայրենիքից, երկրի ապագայից, քննարկում իրենց անելիքները…Շատ տպավորվել էին դասական երաժշտության համերգները: Եթե հնարավոր չէր լինում Երևանից որևէ երաժշտական խումբ հրավիրել, մարդիկ հավաքվում էին համերգասրահում ու լսում էին հայտնի երաժիշտների ձայնագրված կատարումները: Արվեստը օգնում էր մարդկանց դիմակայելու դժվարություններին ու հավատալու բաղձալի երազանքների իրականացմանը: Ես, ինչպես շատ երեխաներ, այցելում էի արվեստի դպրոց: Ջութակ էի նվագում:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆԾնողներս էին ուզում, որ ես ջութակ նվագեմ:…Իմ կյանքը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե ես մի օր չկոտրեի ճկույթս: Երբ ջութակի հետ կապված երազանքները վերացան, ես սկսեցի զբաղվել նկարչությամբ: Պետք է նշեմ, որ ես սովորել եմ հորիցս, լսել եմ նրա նկարիչ ընկերների՝ Հրանտ Թադևոսյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Գագիկ Ավետիսյանի խորհուրդները ու իմ հաջողությունների համար մեծապես պարտական եմ նաև նրանց:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ-Ե՞րբ և ինչպե՞ս եք հոգևոր կոչում ձեռք բերել:

-Մի նախասիրություն էլ ունեի, որի համար պարտական եմ Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանին: Նա ճարտարապետ-գեղանկարիչ էր ու ծառայում էր Ապարանի Սուրբ խաչ եկեղեցում: Ես 13 տարեկանից հաճախել եմ եկեղեցի: Մեզ կոչում էին շապիկավորներ: Երգում էինք պատարագների ժամանակ, փոքրիկ ծառայություններ էինք մատուցում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսանեցի Երևանի Մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժնում: Ապա ընդունվեցի Գևորգյան ճեմարան, ձեռնադրվեցի սարկավագ: Եթե բանակը Հայրենիքի սիրտն է, ապա եկեղեցին Հայրենիքի հոգին է: Եթե հոգիդ ամուր է, սիրտդ երբեք չի դադարի բաբախել, ու մարմինդ էլ ամուր կլինի:

-Ասում եք՝ բանակը հայրենիքի սիրտն է: Այս միտքը ծառայության ժամանա՞կ է ծնվել:

-Ես շատ էի ուզում ծառայել «Եղնիկներում»: Իմ ավագ ընկերներից շատերը այդ զորամասում էին ծառայել ու երբ պատմում էին դժվարությունների մասին ու հպարտորեն նկարագրում, թե ինչպես են դրանք հաղթահարել, իմ ներսում ինչ-որ բան էր խլրտում: Ես մտածում էի, որ երբեք թիկունքային զորամասում չեմ ծառայելու, այլ ամենադժվար տարածքում, որտեղ թշնամին քթիդ տակ է, ու վտանգ կա ամեն քայլափոխին:

-Ի՞նչ տվեց բանակը ապագա նկարչին ու հոգևորականին:

-Ամեն անգամ բանակի մասին խոսելիս ես վերապրում եմ դիրքեր բարձրանալու անսահման ուրախությունը:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ-Չե՞ք չափազանցնում. «Եղնիկների» դիրքերը ամենավտանգավորների շարքում են:

-Ես խուսափում եմ բարձրագոչ բառերից, բայց եթե մեկ անգամ տեսել ես քեզ թշնամուց բաժանող սահմանը, զգացել ես՝ ինչպես ես լցվում ուժով, վեհությամբ, ինչպես ես բարձրանում, մեծանում, երբեք այլևս չես հրաժարվի այդ պատվից, որը կյանքից անգամ կարևոր է դառնում: Մինչև բանակ գնալս ես մի անհատ էի, մի միավոր, բանակում դարձա մասնիկը մի մեծ-հզոր ամբողջության, որը կոչվում է Հայրենիք: Դա ուժեղ ու վառ զգացողություն է: Բանակում դու ակամա սկսում ես մտածել: Նախկինում սարը սար էր, գետը՝ գետ, բանակում դու հասկանում ես, որ դա ժառանգություն է՝ այն պահպանելու ու անխաթար գալիք սերնդին հանձնելու սրբազան պարտքով՝ քեզ տրված: Ու քո զինակից ընկերը քո մասնիկն է:

-Բանակում կարողանո՞ւմ էիք նկարել…

-Երբ դիրքերում էի, անընդհատ նկարում էի մտքիս մեջ: Այնտեղ բնությունը դրախտային էր: Ծառերը կախվում էին գետակի վրա, ու գետն ասես ծառերի գրկի միջով էր հոսում: Ծառայությունից հետո ես կտավին հանձնեցի հոգուս մեջ դաջված պատկերները:

-Ինչպե՞ս եք ապրում հիմա, ինչո՞վ եք զբաղվում:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ-Դասավանդում եմ արվեստի դպրոցում և հոգևոր ծառայություն եմ կատարում Հայորդաց տներում: 44-օրյա պատերազմից հետո ես ու հայրս մեծ ցուցահանդես կազմակերպեցինք Երևանում: Մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում մեր նախաձեռնությանը, ասում էին, որ այս համատարած տխրության ու անկումի մեջ ո՞վ սիրտ ունի ցուցահանդես գալու: Բայց ես ու հայրս վստահ էինք, որ այն, ինչ տեսնելու են մեր հայրենակիցները, ոգևորելու է նրանց, լցնելու է ուժով ու լավատեսությամբ, ուրախություն ու խաղաղություն է պարգևելու:

-Ի՞նչ էր պատկերված ձեր ցուցադրած կտավներում:

-Մենք ապրում ենք Հայաստանում և ինչ էլ նկարենք, անունը Հայրենիք է: Մեր հոգում մեզ շրջապատող աշխարհն է՝ Հայաստանի բնությունը, Հայաստանի մարդիկ…Այսինքն՝ մենք Հայրենիք ենք ցուցադրել: Իսկ ասելիքն այն էր, որ օրվա դժվարություններին պիտի նայել հեռվից, ու Հայրենիքը պետք է տեսնել հավերժության տիրույթներում, որովհետև այս ժառանգությունը հզոր է ու անկորնչելի. հազարամյակների ճանապարհ է կտրել ու գնալու է հազարամյակների խորքերը: Մենք ժամանակավոր ուղեկիցներ ենք՝ մեր դժվարություններով, մեր խնդիրներով… Իսկ հավերժության ներկայությունը զվարթ ու ցնծուն թրթիռներ է տալիս մարդու հոգուն: Ցուցադրությունը ավելի քան հաջողված էր: Մարդիկ, ըստ իս, ցավը ինչ-որ չափով թոթափած էին հեռանում ցուցասրահից:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆՊատերազմից հետո ես երկու միջազգային սիմպոզիումի եմ մասնակցել, մեկը՝ արտերկրում, մյուսը՝ Արցախում: Ուրախությամբ պիտի ասեմ, որ պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն ու ես պատվով ենք ներկայացրել մեր Հայրենիքը Ղազախստանում օտարազգի արվեստագետներին ու հանդիսատեսին: Դա իմ երկրի, նրա պատմության, մշակույթի ու ներկա խնդիրների մասին խոսելու առիթ էր, ու մենք լավագույնս օգտագործեցինք այն: Հիշում եմ՝ խնջույքներից մեկի ժամանակ ես միջնադարյան շարականներ երգեցի, «Տե՛ր, ողորմեա»-ի ժամանակ մարդիկ չկարողացան զսպել արցունքը: Նրանք ասում էին, որ այդքան գեղեցիկ ու հուզական մեղեդի չէին լսել, այն թափանցում է հոգուդ յուրաքանչյուր բջջի մեջ: Այդ սիմպոզիումից հետո շատերը խոսեցին Հայաստան գալու և մեր երկիրը սեփական աչքերով տեսնելու մտադրության մասին: Ոմանք արդեն հասցրել են իրագործել իրենց ցանկությունը: Օրինակ՝ Տատյանա Անիսիմովան, որը հզոր ակվարելիստ է, արդեն վարպետության դասեր է անցկացրել մեր երկրում:

Շատ պարտավորեցնող էր Արցախում իրականացած սիմպոզիումը: Տարբեր երկրների նկարիչներ էին ժամանել Արցախ: Մենք տանտերերն էինք ու ջանում էինք, որ մարդիկ հնարավորինս իրազեկված ու գեղեցիկ տպավորություններով հեռանան բոլորովին վերջերս դաժան պատերազմի միջով անցած հայկական հողից: Վլադիմիր Միգաչևը անընդհատ լուսանկարում էր շուրջբոլորը ու հիացած էր Արցախի գեղեցկությամբ: Իսկ Թենգիզ Միկոյանց անունով վրացահայ նկարիչը բառացի ասաց՝ ոչ մի ուժ չի կարող հաղթել արցախցուն: Մարդիկ տպավորված էին մեր մշակույթով և բնության գեղեցկությամբ, բայց նրանց խոսքերով՝ ամենահրաշալին հասարակ արցախցին էր, այն բարությունն ու հյուրընկալությունը, որ կար ամեն քայլափոխին: Գյուղերում առանց հարցնելու, թե ովքեր են, մարդիկ իրենց տուն էին հրավիրում անծանոթներին ու հյուրասիրում:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ-Ո՞վ է Ձեր ֆեյսբուքյան էջի զինվորականը:

-Իմ հորեղբոր հերոս որդին՝ փոխգնդապետ Վահագն Սարգսյանը: Նա ավարտել էր Լենինգրադի ռազմական ակադեմիան, ծառայությունը հայկական բանակում սկսել էր Քարվաճառի լեռներից, հետո ծառայել էր Վայքում: Վահագնը բանակի նվիրյալ էր: Երկարամյա ծառայությունից հետո զորացրվեց, սակայն չկարողացավ դիմանալ առանց բանակի: Մի քանի ամիս էր, ինչ Քարվաճառ էր վերադարձել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Պատմում են, որ հենց առաջին հարձակման ժամանակ ադրբեջանցիները մի քանի բարձունք են գրավում: Ըստ ականատեսների՝ Վահագնը իր զինվորին առաջարկում է կամավոր միանալ իրեն ու գնալ մաքրելու դիրքերը թշնամուց: Հերոսների փոքրիկ խումբը կարողանում է հետ շպրտել ադրբեջանցիներին, սակայն եղբայրս վիրավորվում է այդ կռվում: Ընկերները պնդում են, որ Վահագնը իջնի դիրքերից, գնա հոսպիտալ ու բժշկական օգնություն ստանա, սակայն նա չի համաձայնում ու շարունակում է մնալ դիրքերում: Երբ վիճակը շատ է վատանում, ընկերները Վահագնին իջեցնում են գունդ, սակայն արդեն նրա կյանքը փրկել չի հաջողվում: Պարզվում է՝ գնդակը ոչ միայն թևն էր վնասել, այլև թոքը: Ու եղբայրս արնաքամ էր եղել:

Իմ ընկերներից մեկը Վահագնի զինվորն էր եղել: Ասում էր՝ ես միայն Վահագնի հրամանատարությամբ կռիվ կգնամ, որովհետև Վահագնի հետ և՛ կհաղթես, և՛ ողջ կմնաս:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆԶինակիցները պատմում էին, որ պատերազմի ժամանակ արծվի պես թևերը լայն բացած՝ տեղից տեղ էր սուրում ու ոգեշնչում էր տղաներին: Արծիվ բառը ես մեկ անգամ էլ եմ լսել Վահագնի մասին: Հայրս ասում էր՝ Վահագնին հարցրի՝ որ պատերազմ սկսվի, ո՞նց է լինելու, տղա՛ս, թևերը արծվի պես լայն բացեց ու ասաց՝ հոպա՛ր, ո՞նց պիտի լինի, ջարդելու ենք մեր հողը մտած յուրաքանչյուր թշնամու:

-Տիգրա՛ն, երբ մտածում եք Հայրենիքի մասին…

-Ես ճանաչում եմ իմ Հայրենիքը, ինձ պետք չէ նայել հայելուն, որ իմանամ, թե ինչ գույն ունի մաշկս: Ու ինձ պետք չէ մտածել, թե ինչպես սիրեմ ծնողիս կամ երեխայիս: Իհարկե, յուրաքանչյուր ոք պիտի իմանա իր երկրի պատմությունը, իր ազգի մեծերին, իր ժողովրդի ձեռքբերումները, բայց դա կապ չունի հայրենասիրության հետ, որովհետև մարդը սիրում է իր հայրենիքը ոչ թե նրա առավելությունների ու նվաճումների համար, այլ այն պարզ պատճառով, որ պարզապես չի կարող չսիրել…Ընդհակառակը, եթե Հայրենիքը այդ պահին տկար է ու զարկված, դու բազմապատկված սիրով ես սիրում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ