Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ «ՏԱԳՆԱՊ»



Վաղ առավոտյան զորամասի ստորաբաժանումները, կցագրված զենք ու զինամթերքով, անցան հանկարծակի ստուգման ծրագրով սահմանված խնդիրների կատարմանը։

Կրակադաշտում հանկարծակի ստուգվեցին նաև ստորաբաժանումներից մեկի զինծառայողների ինքնաձիգից կրակի վարման հմտությունները։

Քանի դեռ զինծառայողները խոցում էին թիրախները՝ կրակադաշտում ստուգումներ անցկացնող սպաները զորամասի հրամանատարական կետում  քննության էին ենթարկում զորամասի ղեկավար կազմի կրակի կառավարման, մարտը վարելու և ղեկավարելու ունակությունները։

Մինչ զորամասում մեկը մյուսին հաջորդում էին տագնապի ազդանշանով պայմանավորված գործողությունները՝ ենթակա մարտական հենակետերում  պատրաստվում էին հերթափոխին…

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Ազգային բանակ


07/12/2022