Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏՆույն օրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը մեկ այլ զորամասում հանդիպել են  առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման  ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:

Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է սպաներին և զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող և սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում գա, և առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ: