Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ



2022 թ. հունիս ամսից մայրաքաղաքի Բաբայան 6 հասցեում կահավորված  մարզադահլիճում գործում են հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի մանկապատանեկան խմբեր, որոնցում իրենց ֆիզիկական կարողություններն ու հմտություններն են զարգացնում զինծառայողների երեխաները:

Երեխաներից մի քանիսը հոկտեմբեր ամսին մասնակցել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին Երևանում անցկացված  հուշամրցաշարին: Նրանցից երկուսը 250-ից ավելի 11-13 տարեկան երեխաների մեջ զբաղեցրել են մրցանակային 3-րդ տեղը:

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Բանակ և հասարակություն


21/10/2022