Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄ
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄ

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄՀարցազրույց բ/ծ փոխգնդապետ, ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Հայկ Հարությունյանի հետ:

 

-Պարոն փոխգնդապետ, կխնդրեի համառոտ ներկայացնել զինվորականի Ձեր անցած ուղին:

-Սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Գերազանց առաջադիմության համար ինձ են ամրակցել  Մոնթե Մելքոնյանի  անձնական ավտոմատը: Վարժարանում ուսումնառության տարիներին զինվորական կարգապահությունն ինձ համար դարձավ ապրելակերպ: Բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ռազմաբժշկական ֆակուլտետը: Ի դեպ, մեր օջախում  բժշկի մասնագիտություն ունեն եղբայրներս, որոնք նույնպես ավարտել են ռազմաբժշկական ֆակուլտետը, և քույրս: Տարբեր են միայն բժշկական նեղ մասնագիտական ուղղվածությունները:

2009 թ.  ծառայության եմ նշանակվել զորամասային օղակում` սկզբում որպես բուժկետի պետ-բժիշկ, այնուհետև` բուժծառայության պետ: 2013-2016 թթ.` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրայի ունկնդիր:

2016 թ. իմ խնդրանքով ծառայության եմ անցել պաշտպանական բանակի զինվորական հոսպիտալում: Սկզբում ընդհանուր բաժանմունքի պետն էի, այնուհետև բուժմասի գծով տեղակալը: 2019 թ. հուլիսից մինչև 2020 թ. դեկտեմբերը զբաղեցրել եմ զինվորական հոսպիտալի պետի պաշտոնը: Այժմ նշանակվել եմ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ:

Մեր զրույցին է միանում զրուցակցիս նախկին  պետ, պահեստազորի գնդապետ Գարիկ Առաքելյանը` բարձր գնահատելով փոխգնդապետ Հ. Հարությունյանի մասնագիտական կարողությունները:

 

-2019 թ. Ձեր հրամանատարությամբ գործող զինվորական հոսպիտալը ճանաչվել է լավագույնը:

-Մեր նվիրական աշխատանքով հասանք նման արդյունքի: Եվ հենց նվիրումը, կարգապահությունը, նախանձախնդրորեն նպատակի հետևից գնալը և հաջողության հասնելու ձգտումը, առողջ մթնոլորտի ձևավորումը մեզ դարձրին լավագույնը: 2020 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, զինվորական հոսպիտալը` պահեստային շրջանում ծավալվելուց հետո, մշտապես գտնվել է միավորման անձնակազմի տեղաբաշխման շրջաններից ոչ ավելի, քան  5-ից 6 կմ հեռավորության վրա:

2021 թ. հունվարին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունն ըստ արժանվույն է գնահատել փոխգնդապետ Հայկ Գալուստի Հարությունյանի` ՊԲ մարտունակության ամրապնդման և բանակաշինության առաջընթացին ուղղված աշխատանքը, նվիրված ծառայությունը, շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության ընթացքում դրսևորած անդուլ և տքնաջան աշխատանքի համար:

-Հետպատերազմական ախտանիշներից դուրս գալու Ձեր լուծումը:

-Համախմբում, ինքնագիտակցում, 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների և անդառնալի կորստի վերաբերյալ ճիշտ հետևությունների ըմբռնում…

 

ԱՇԽԵՆ ՍԻՄԻԿՅԱՆ